երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Իջևանի ոստիկանները ավտոլվացման կետից արված գողություն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը (տեսանյութ)

Իջևանի ոստիկանները ավտոլվացման կետից արված գողություն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը (տեսանյութ)

Մայիսի 19-ի լուսադեմին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան և արագ իրացրեցին։

Օպերատիվ խումբը շտապեց բաժնի սպասարկման տարածքում գտնվող Բերքաբեր գյուղ՝ կասկածվողներին հայտնաբերելու։ Հիշյալ գյուղից, մեքենայով հանդերձ, Իջևանի բաժին բերման ենթարկվեց 3 երիտասարդ։ Բաժնում պարզվեց, որ նրանք Վանաձորի բնակիչ են, 20, 21 և 23 տարեկան։

Պարզվեց, որ նրանցից մեկը Իջևանում գտնվող ավտոլվացման կետերից մեկից գողություն է արել։ Նրա անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց և առգրավվեց։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

  • Կիսվել: