երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում։ Տարբեր տեղամասերում իրականացվում են հողային աշխատանքներ, ժայռային հանույթ, կառուցվում են արհեստական կառուցվածքները, կողային առուները, հողային պաստառը, տեղադրվում է խճային հիմքը և այլն։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ որոշ հատվածներում մեկնարկել են նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ռեզիդենտ-ինժեներ Պիեռ Մյուրիսը, ճանապարհի ձախակողմյան հատվածում շինարարությունը կավարտվի ընթացիկ տարվա վերջին՝ երթևեկությունը տեղափոխելով ձախակողմյան հատված։ Իսկ ամբողջ ճանապարհի կառուցումը նախատեսված է ավարտել 2025 թվականին։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ը կառուցվում է երկու՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ և Աշտարակ-Թալին 34կմ հատվածներով։

Կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։

Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

  • Կիսվել: