կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՅԴ-ն ժողովի է պատրաստվում. չի բացառվում, որ Իշխան Սաղաթելյանին կփոխեն․ «Ժողովուրդ»

ՀՅԴ-ն ժողովի է պատրաստվում. չի բացառվում, որ Իշխան Սաղաթելյանին կփոխեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին, որտեղ պետք է որոշումներ կայացվեն ՀՅԴ մարտավորության, հետագա անելիքների, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի մասով:

Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովը մարտին է լինելու, օրը դեռեւս վերջնական չէ: Ըստ ՀՅԴ-ականների շրջանում քննարկվող տեղեկությունների՝ պետք է նաեւ հստակեցվեն խորհրդարանում իրենց առաջիկա անելիքները ու հետագա քայլերը:

Նշվում է նաեւ, որ ՀՅԴ-ականներից շատերը կարծում են, որ պետք է առաջիկայում ավելի կոշտացնեն իրենց անելիքները խորհրդարական իշխանության հետ աշխատանքում, իսկ մի մասն էլ կառուցողական աշխատանքի կողմնակիցն է, ինչը պետք է քննարկվի ժողովի ժամանակ: Չեն բացառում, որ այդ ժողովում ՀՅԴ գերագույն մարմնի անդամների լուրջ փոփոխություններ լինեն, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի փոփոխություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: