Ես Սամվել Բալասանյանին չեմ հարգում, բայց Սեւ բերդն ինքը սարքել է. Վարդան Ղուկասյան
Ես Սամվել Բալասանյանին չեմ հարգում, բայց Սեւ բերդն ինքը սարքել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը։
«Էդ ավիրվածությունը սարքել է, պարզապես դիմացի կանաչ տարածքներն է մասնավորացրել, թե չէ շենքն ինքը գնել է անհատից, ես դա հստակ գիտեմ։ Ես Սամվել Բալասանյանին չեմ ընդունում, չեմ հարգում, բայց ճիշտը մնում է ճիշտ։ Կանաչ տարածքում ինքը շինություններ է կառուցել, դա ուրիշ բան։ Սա լինելու է բոլորի նկատմամբ, ոչ միայն Բալասանյանի, բոլորի նկատմամբ կիրառվելու է, ով սխալ կանի»,– ասաց Վարդան Ղուկասյանը։