Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել
Ուղղաթիռ է ընկել Օրյոլի մարզի Ուրիցկի շրջանի Նարիշկինո գյուղի մոտ։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ուրիցկի շրջանի Միասնական հերթապահ-կարգավարական ծառայությունից։
«Ամեն ինչ տեղի է ունեցել Նարիշկինոյից այն կողմ։ Հրշեջները բոլորն այնտեղ են մեկնել»,- հայտնել են ծառայությունից՝ հստակեցնելով, որ գյուղի բնակչությունը չի տուժել։
Ներկայումս տեղեկություն չկա, թե ում է պատկանում ուղղաթիռը։