շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Աբրահամ Լինքոլնի ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1,52 միլիոն դոլարով

Աբրահամ Լինքոլնի ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1,52 միլիոն դոլարով

ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1,52 միլիոն դոլարով, հայտնում է Associated Press-ը:

Կաշվե ձեռնոցները նախագահի  գրպանում են եղել նրա սպանության գիշերը։ Լինքոլնը սպանվել է 1865-ի ապրիլի 14-ին Վաշինգտոնում։ Մարդասպանը Ջոն Բութն էր:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում կայացած Freeman’s & Hindman աճուրդում վաճառվել է Լինքոլնի հետ կապված 144 իր։ Ընդհանուր վաճառքը կազմել է 7,9 մլն դոլար։ Ամենաթանկ նմուշը ձեռնոցներն էին: Մինչդեռ Լինքոլնի թաշկինակներից մեկը վաճառվել է 826,000 դոլարով:

  • Կիսվել: