ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն դրամ գրավը
ՀՅԴ–ական Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Տեղեկությունն իր էջում հրապարակել է նրա փաստաբան Բենիկ Պետրոսյանը։
«Ես հայտարարեցի, որ թե ես և թե Գերասիմը նման դրամական միջոցների չենք տիրապետում և դժվար էլ մոտակա 50 տարում տիրապետենք։ Ի դեպ, մինչ այս պահը դատախազության կողմից չի լուծվել քննչական խմբի ղեկավարին իմ կողմից հայտնված բացարկը։
Երկօրյա ժամկետում եթե այդ գումարը չփոխանցենք, ապա դատարանը կարող է կա՛մ պահանջել կալանավորել նրան, կա՛մ էլ գրավի չափը փոխել։ Եթե գրավի չափը նվազեցնեն 59 միլիոն 600 հազար դրամով, ապա կկարողանանք վճարել»,–նշել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել և երեկ ազատ արձակել։