ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հունիսի 21-ից հուլիսի 21-ը գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը

Հունիսի 21-ից հուլիսի 21-ը գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը

Հունիսի 21-ից հուլիսի 21-ը գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 21-ից մինչև հուլիսի 21-ը` ժամը 22:00-ից 07:00-ն փակ կլինի Հերացու փողոցից Նորք- Մարաշ վարչական շրջան տանող Արմենակյան փողոցի խաչմերուկից մինչև Սրտաբանական կենտրոնի ուղղություն- Արմենակյան փ. հատման ճանապարհահատվածը:

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: