կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հուլիսին Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը

Հուլիսին Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը

Հուլիսի երկրորդ տասնօրյակում Սևանա լճում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:
 
Այն կանցկացվի երկու տարիքային խմբով՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 36 տարեկանից բարձր տարիքի կանայք և 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ:
 
Մասնակցելու հայտերը պետք է ներկայացնել Լողի ֆեդերացիա մինչև հուլիսի 10-ը ներառյալ:
 
Մանրամասները՝ այստեղ:
 
 

  • Կիսվել: