չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հուլիսի 1-ից մեկնարկում է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը (տեսանյութ)

Հուլիսի 1-ից մեկնարկում է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը (տեսանյութ)

Ավելի քան կես միլիոն թափուր աշխատատեղ և 4 միլիոն ինքնակենսագրական․ հուլիսի 1-ից մեկնարկում է Եվրասիական տնտեսական միության «Աշխատանք առանց սահմանների» հարթակը, որը նախատեսված է միության անդամ երկրների քաղաքացիների համար, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

՛՛Համակարգում գրանցվելու համար քաղաքացիները պետք է նախ գրանցվեն իրենց երկրի զբաղվածության ոլորտը համակարգող կառույցի, Հայաստանի դեպքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գործ» տեղեկատվական համակարգում, որից հետո, ըստ ցանկության, տվյալները հասանելի կլինեն նաև այս հարթակում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: