հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հս. Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել

Հս. Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել

Հյուսիսային Կորեան մարտի 27-ի առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

 

«Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

 

Ավելի ուշ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռների թռիչքի բարձրությունը եղել է մինչև 50 կմ, հեռահարությունը՝ 350 կմ։ Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

 

Ճապոնիայի ՊՆ-ն նաև իր բողոքն է արտայահտել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման դեմ։

«ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման կապակցությամբ խիստ բողոք է արտահայտվել», - ասված է նախարարության հաղորդագրության հետ։

Պենտագոնն, իր հերթին, հայտարարել է, որ հրթիռների արձակումը Միացյալ Նահանգների և տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների համար անմիջական վտանգ չի ներկայացնում, սակայն վկայում է Փհենյանի ռազմական ծրագրի «ապակայունացնող ազդեցության» մասին։

  • Կիսվել: