կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրշեջները Երևանի Լվովյան փողոցում բնակարանի հրդեհ են մարել

Հրշեջները Երևանի Լվովյան փողոցում բնակարանի հրդեհ են մարել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 3-ին, ժամը 16։07-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
 
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։28-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ) գույքով և ջերմահարվել են խոհանոցի առաստաղն (մոտ 3 քմ) ու հեռաուստացույցը։

  • Կիսվել: