Ըմբշամարտիկ Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ15 Եվրոպայի առաջնություն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 68 կգ Արամ Սարգսյանը Մ 15 Եվրոպայի առաջնության եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել ոսկե մեդալ։
41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։
44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների հավաքականը նվաճել է 6 մեդալ՝ թիմային պայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը։