Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 679,000 բնակչություն ունեցող Գեներալ Սանտոս քաղաքից (Մինդանաո կղզի) 138 կմ արևելք։
Երկրաշարժը գրանցվել է 102 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։