կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է TOON EXPO MOSCOW 2025 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացմանը

Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է TOON EXPO MOSCOW 2025 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում մասնակցեցլ է առաջին անգամ Մոսկվայում անցկացվող TOON EXPO MOSCOW 2025 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։
 
TOON EXPO MOSCOW 2025-ին ներկայացված է պրեմիում դասի անշարժ գույք Հայաստանից և ամբողջ աշխարհից, իսկ առաջատար կառուցապատողները, անշարժ գույքի գործակալությունները և ներդրումային ընկերությունները ներկայացնում են բացառիկ առաջարկներ՝ հատուկ պայմաններով։
 
«Ուրախ եմ փաստել, որ Toon Expo ցուցահանդեսը, որը վերջին տարիներին ապացուցել է իր արդիականությունն ու արդյունավետությունը Հայաստանում, այսօր ընդլայնում է իր աշխարհագրությունը, և այս միջոցառմանը մասնակցող կազմակերպություններն ու ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նվաճումներն ու հաջողությունները, ծանոթանալու այս ոլորտի լավագույն համաշխարհային փորձին և համատեղ քննարկելու ժամանակակից շինարարական ոլորտի զարգացման հեռանկարները», - ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ նշել է Էդգար Զաքարյանը։
 
Նախարարի տեղակալը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքներին։

 

  • Կիսվել: