երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հռոմի Պապը հարվածել է իրեն կպչել փորձող կնոջը

Հռոմի Պապը հարվածել է իրեն կպչել փորձող կնոջը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում հավատացյալների հետ շփման ընթացքում հարվածել է հավաքվածներից մեկի ձեռքին:

Տեսանյութը հրապարակվել է CBS News-ի թվիթերյան էջում:

Կադրերում երևում է, թե ինչպես է Նոր տարին նշելու համար հավաքվածների մոտով անցնելու ընթացքում մի կինը փորձում բռնել հոգևորականի ձեռքն ու քաշում նրան:

 

Հռոմի պապը կտրուկ է արձագանքում՝ մի քանի անգամ հարվածելով կնոջ ձեռքին:

Միջադեպին միջամտում է Ֆրանցիսկոս պապի թիկնապահը:

  • Կիսվել: