երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ՝ Ջրվեժում գտնվող անասնակերերի խանութում. այն մեկուսացրել է 3 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Ջրվեժում գտնվող անասնակերերի խանութում. այն մեկուսացրել է 3 մարտական հաշվարկ

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող անասնակերերի խանութում. առկա են վառելիքաքսուքային նյութեր:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին։

  • Կիսվել: