կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հրդեհ Գյումրի քաղաքում

Հրդեհ Գյումրի քաղաքում

Հունիսի 3-ին, ժամը 19:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է մոտ 40 հակ անասնակեր:

  • Կիսվել: