երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գրիբոյեդով գյուղում հրդեհվել է կենսաբանական թափոնների ոչնչացման գործարանին կից տեղադրված  կոնտեյներում

Գրիբոյեդով գյուղում հրդեհվել է կենսաբանական թափոնների ոչնչացման գործարանին կից տեղադրված կոնտեյներում

Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 17-ին, ժամը 19։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղու թիվ 4/1 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկույթ․ հրդեհը տարածվել է դեպի թափոնների մշակման գործարան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում գտնվող «Էկոլոգիա Վ․Կ․Հ․» կենսաբանական թափոնների ոչնչացման գործարանին կից տեղադրված 2 կոնտեյներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:32-ին, մարվել՝ հուլիսի 18-ին, ժամը 01:03-ին: Առաջին կոնտեյներում այրվել է հատակի լամինատը (55 խմ), երկրորդում` մոտ 30 խմ պլաստմասայե իրեր:

  • Կիսվել: