երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրդեհ Գեղհովիտ գյուղում. կա տուժած

Հրդեհ Գեղհովիտ գյուղում. կա տուժած

Դեկտեմբերի 15-ին, ժամը 23:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է տուն: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին:

Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 9 քմ), լամինատե հատակը (մոտ 3 քմ), բազմոցը՝ մասամբ, ինչպես նաև մուտքի և խոհանոցի դռները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչ Աստղիկ Ս.-ն (ծնված 1958 թ.) տարբեր այրվածքներով հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

  • Կիսվել: