Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց հարցի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով
Ադրբեջանի դեմ Հայաստանի «ռազմական ագրեսիայի» հետևանքով անհետ կորած մեր քաղաքացիների ճակատագրի որոշմանը լրջորեն ազդում են ոչ միայն 30-ամյա օկուպացիայի ընթացքում տարածքների ականներով և չպայթած զինամթերքով, վանդալիզմի պատճառով ենթակառուցվածքների, բնակավայրերի, լանդշաֆտների, տեղանքի և նույնիսկ գերեզմանների ոչնչացումը, այլև հայկական կողմից գերեազմանների վայրերի մասին տեղեկատվություն չտրամադրելը։
Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը՝ «Անհետ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» խորագրով միջազգային կոնֆերանսում, որը տեղի է ունեցել Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակներում։
«Հայտնի է, որ 44-օրյա Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո հարցազրույց տված հայ բարձրաստիճան զինվորականները, այդ թվում՝ գեներալ Գարիկ Մելքոնյանը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ապա՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Բաբայանը և ուրիշներ, բազմիցս հայտարարել են, որ իրենք տեղեկություններ ունեն անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թաղման վայրերի մասին, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս չի տրամադրվել ադրբեջանական կողմին։ Ավելին, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանը մամուլին տված իր հարցազրույցներում նույնիսկ չի վարանել խոստովանել, որ անձամբ պահում է ադրբեջանցի գերիների։ Մենք կարծում ենք, որ այս ամենը, ինչպես նաև հումանիզմի ընդհանուր ընդունված սկզբունքներին հակասելը, սպառնալիք է ներկայացնում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համար։
Ադրբեջանի Հանրապետությունը բաց է աշխարհի համար անհետ կորած անձանց հարցի լուծման հարցում, և մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը համագործակցել հայկական կողմի հետ այս ոլորտում», – նշել է նա։
Մշակվող նոր համակարգը հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին գաղտնի կերպով տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում՝ թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն։
«Տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, և տեղեկատվությունը տրամադրող անձը որևէ հանգամանքներում պատասխանատվության չի ենթարկվի։ Համակարգի նպատակն է նպաստել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը», – ասել է նա։։


