14 զոհ, Հնդկաստանի քաղաքներից մեկի ուսումնական կենտրոնում հրդեհ է բռնկվել
Հնդկաստանի հյուսիսային Լաքնաու քաղաքի ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, տեղեկացնում է Reuters-ը։
«NDTV-ի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգի մայրաքաղաք Լաքնաուի Ալիգանջ շրջանում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Փոխվարչապետ Բրաջեշ Պատհակը պարզաբանել է, որ կենտրոնն ուսանողներին պատրաստում էր անիմացիայի ոլորտում։
Սկսվել է հետաքննություն, հրդեհի պատճառը պարզելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։



