շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ Երևանի Գյուլիքևխյան փողոցում, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Երևանի Գյուլիքևխյան փողոցում, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Փետրվարի 24-ին, ժամը 11։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցում գտնվող կիսակառույց շինության տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։02-ին, մարվել՝ 12։28-ին։ Այրվել են պահետային տարածքի տանիքը (մոտ 30 քմ) և հարակից կաթսայատունը (մոտ 20 քմ)։

  • Կիսվել: