ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Հրդեհ՝ Աշտարակի շինանյութի խանութներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Աշտարակի շինանյութի խանութներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։06-ին, ՆԳՆ Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

  • Կիսվել: