ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Հայաստանի հետ հարաբերությունները բավական ընդգրկուն են՝ չնայած առկա դժվարություններին․ Պեսկով

Հայաստանի հետ հարաբերությունները բավական ընդգրկուն են՝ չնայած առկա դժվարություններին․ Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բավական ընդգրկուն են՝ չնայած առկա դժվարություններին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկկողմ հարաբերությունները բավական ընդգրկուն են՝ չնայած առկա դժվարություններին։ Օրակարգում, իհարկե, գլխավորապես լինելու է այն ընտրության հարցը, որը կատարում է հայկական կողմը։ Արդյոք այդ ընտրությունը կկատարվի, երբ և ինչպես։ Այսպես ասենք՝ տնտեսական առումով ինչ-որ պահի երկու աթոռի վրա նստելու այս ցանկությունը կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ պետք է հերքվի որևէ ընտրություն կատարելու միջոցով», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների որ կողմերն են քննարկվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպմանը։

  • Կիսվել: