Հրազդանում հրդեհ է բռնկվել
Ապրիլի 14-ին, ժամը 16:35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոցում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների այրվում են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին: