Հրազդանում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և 15 ծառ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 18։01-ին։ Այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և մոտ 15 ծառ։