Սամվել Կարապետյանի կալանավորումը Փաշինյանի հակաեկեղեցական գործողությունների դրսևորումն է․ Մոսկվայի Հայ Եկեղեցի
Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը և կալանավորումը Երևանում Փաշինյանի հակաեկեղեցական գործողությունների դրսևորումն է, հայտարարել է Մոսկվայի Հայ Եկեղեցին։
«Կարապետյանի հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների ևս մեկ դրսևորում է, որը նպատակ ունի զրկել Հայ Եկեղեցուն իր հոտի աջակցությունից՝ օգտագործելով վախ և սպառնալիքներ։ Խստորեն դատապարտելով այս ամոթալի վարքագիծը՝ մենք այն գնահատում ենք որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Հայ Եկեղեցու հեղինակությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Կարապետյանը կալանավորված է 2 ամսով, նա մեղադրվում է Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ։ Գործարարը չի ընդունում մեղքը, և նրա պաշտպանական խումբը նրան ձերբակալելու որոշումը համարում է անօրինական և մտադիր է բողոքարկել այն։