հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Հայաստանը Իրան-Իսրայել հակամարտության ռիսկերը գնահատել է և մշակել սցենարներ․ պատգամավոր

Հայաստանը Իրան-Իսրայել հակամարտության ռիսկերը գնահատել է և մշակել սցենարներ․ պատգամավոր

Հայաստանը Իսրայել-Իրան հակամարտության ռիսկերը գնահատել է և մշակել սցենարներ՝ հնարավոր զարգացումներին արձագանքելու համար։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Մենք ռիսկերը գնահատել ենք, մարդկանց թիվը գիտենք, որոնք կարող են գալ Հայաստան։ Դուք մի մտածեք, որ միայն Հայաստան են գալու, մի մասը Ադրբեջանով է գնալու, մի մասը՝ Թուրքիայով։ Մենք այդ թիվը կանխատեսել ենք, հնարավոր սցենարները քննարկել ենք, հնարավոր կառավարելի վիճակը ստեղծել ենք»,- նշեց Բագրատյանը։ 

Միևնույն ժամանակ պատգամավորը չի բացառել առավել բարդ զարգացումների հավանականությունը։ 

«Կարող է այնպես ստացվել, որ անկառավարելի իրավիճակ լինի։ Ամենածանրը կլինի այն, եթե Միացյալ Նահանգները ռմբակոծի Իրանը։ Դա ամենածանր սցենարն է։ Դրա հետևանքով կունենանք շատ ծանր իրավիճակ»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը։  

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի բացառում փախստականների հոսքի, լոգիստիկ և էներգետիկ խնդիրների առաջացումը Իրանի և Իսրայելի միջև լարվածության խորացման դեպքում և արդեն մշակում է համապատասխան սցենարներ։

 

  • Կիսվել: