հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրազդանի ոստիկանները բացահայտեցին դպրոցից կատարված գողությունը և հայտնաբերեցին գողոնը

Հրազդանի ոստիկանները բացահայտեցին դպրոցից կատարված գողությունը և հայտնաբերեցին գողոնը

Հունիսի 25-ի առավոտյան ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվեց գողության վերաբերյալ ահազանգ: Ավագ դպրոցի տնօրենը հայտնում էր, որ նախորդ երեկոյան անհայտ անձը, օգտվելով առաջին հարկում գտնվող լաբորատորիայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել էր դպրոց, կոտրելով դռներն ու պատուհանները` մտել մի քանի դասասենյակ, կոտրել էր նաև ուսուցչանոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 350 հազար դրամ արժողությամբ նոթբուք:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց անհրաժեշտ գործողություններ, ուսումնասիրեց տարածքը: Իսկ Հրազդանի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արագ ստացան տեղեկություն, որն իրացրին Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների հետ: Ահազանգից կարճ ժամանակ անց, գողությունը կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից բաժին բերման ենթարկվեց նույն թաղամասի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

  • Կիսվել: