Ստամբուլում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները
Ստամբուլում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հրապարակելով բանակցություններից առաջին կադրերը:
Հիշենենք, որ առավոտյան Ստաբուլում տեղի էր ունեցել Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցություններ:
ԱՄՆ պատվիրակության կազմում էին պետքարտուղար Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Քելոգը, ինչպես նաև դեսպան Բարաքը, իսկ ուկրաինական պատվիրակության կազմում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը, պաշտպանության նախարար Ումերովը և արտաքին գործերի նախարար Սիբիգան։
Ումերովը Ստամբուլում ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ եռակողմ բանակցությունները արդյունավետ Է համարել: