ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հրազդանի ԲԿ- շտապօգնության պարկը համալրվել է երկու նոր ամենագնաց մեքենաներով

Հրազդանի ԲԿ- շտապօգնության պարկը համալրվել է երկու նոր ամենագնաց մեքենաներով

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Հրազդանի բժշկական կենտրոնին տրամադրվել է երկու ամենագնաց՝ գծային և ռեանոմոբիլ շտապօգնության մեքենաներ, որոնք նպաստելու են Հրազդանի տարածաշրջանի բնակչության կողմից տրվող կանչերի արագ արձագանքմանը, տարածաշրջանի ազգաբնակչությանը պատշաճ մակարդակով բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը, ինչպես նաև Ծաղկաձոր և այլ հեռավոր ու դժվարհասանելի կետեր շտապօգնության մեքենաների արագ տեղ հասնելուն: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։

  • Կիսվել: