շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հրազդան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Հրազդան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 14-ին, ժամը 12։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցում՝ հացի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ կայանած «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի սրահում դրված գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ 13:08-ին: Այրվել է ավտոմեքենան։

  • Կիսվել: