երեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2024
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով. ոստիկանություն

Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով. ոստիկանություն

Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով: Այս մասին  հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցի հետ կապված նախապես հայտարարվել էր բողոքի ակցիա կազմակերպելու մասին։ 

«8:30-ին «Էջմիածին» դաշինքի անդամներով լինելու ենք էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրենք» ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանին»,–ասվում էր նախապես տարածված հայտարարության մեջ։

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։

  • Կիսվել: