հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. Հրազդան համայնքի ղեկավար

Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. Հրազդան համայնքի ղեկավար

Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը:

՛՛Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի` նոր մեքենաների խմբաքանակն արդեն Հրազդանում է:

Ընկերության 15 մեքենա կանոնավոր կերպով կիրականացնի Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը:

Նոր երթուղին կգործի սեպտեմբերի 19-ից` ժամը 06:40-ից, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասից, վերջնակետը` Շրջանային (Մետրո Երիտասարդական)։
Երևան քաղաքից վերջին հետադարձը կլինի նույն ուղեգծով` ժամը 21:00-ին։

Ուղեվարձի արժեքը կկազմի 700 դրամ:

Հարցերի դեպքում զանգահարել 098008042 հեռախոսահամարին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: