Առաջին բանը, որ պիտի ազգայնացվի մեր երկրում ՀՀ կառավարությունն է. Քրիստինե Վարդանյան
Առաջին բանը, որ պիտի ազգայնացվի մեր երկրում ՀՀ կառավարությունն է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց, որ Փաշինյանը մեզ դրանով ասում է` եթե ես աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի նկատմամբ, եկեղեցուն պաշտպանելու իր հայտարարության համար, կարող եմ իրականացնել նման ապօրինություն, պատկերացրեք` ձեզ հետ ինչեր կկատարվեն, եթե դուք համարձակվեք քննադատել մեզ։
Նա իր խոսքն ուղղեց հայ գործարարներին. «Ձեր վախենալու, լռելու իմաստը, ուրեմն որն է, դուք կարողանալու՞ եք ձեր ունեցվածքը պաշտպանել, Ալիևի ու Էրդողանի հետ կարողանալո՞ւ եք պայմանավորվել»։
Վարդանյանի հայ եկեղեցուն ուղղված պաշտպանիչ խոսքից հետո Ալեն Սիմոնյանը հեգնեց պատգամավորին, թե «Հայր մերը բա չեք ասելու»։