երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հրապարակում Ձմեռ պապիկը փող ուզելու իրավունք չունի. Երևանի փոխքաղաքապետ

Հրապարակում Ձմեռ պապիկը փող ուզելու իրավունք չունի. Երևանի փոխքաղաքապետ

Հրապարակում որևէ ձմեռ պապիկ իրավունք չունի քաղաքացուց գումար ուզել: Այս մասին այսօր Երևանի ավագանու  նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ խոսելով այն մասին, որ նման դեպք է արձանագրվել:

Նա վստահեցրեց. «Ոստիկանությանն ասել եմ, որ խիստ արձագանք տա նման դեպքում: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը գնում և փորձում է այնտեղ կողքից փող աշխատել: Չկա տենց բան: Ձյունանուշիկներն ու Ձմեռ պապիկները, որոնք մեզ մոտ քասթինգով անցել են, ևս փող ուզելու իրավունք չունեն»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այդ դեպքում ստացվում է՝ ինչ-որ մեկը Ձմեռ պապի շորով այնտեղ ժամանա՞կ է անցկացնում:

Պատասխանելով այս հարցին՝ փոխքաղաքապետն ասաց. «Այդ հարցն ինձ էլ էր տանջում երկու օր, մինչև նրանցից մեկի հետ երկար զրույցից պարզեցի: Ասում է՝ մենք գալիս ենք, մի երկու ժամ էստեղ աշխատում ենք, որի արդյունքում աչքի ենք ընկնում, և ծնողները մեզ հաճախ հրավիրում են տուն, պայմանավորվածություն են ձեռք բերում: Այսինքն՝ թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց փող ուզելու իրավունք չունեն, որովհետև իրենց քասթինգն անցնում է քաղաքապետարանում: Դա շատ հետաքրքիր պրոցես է: Իսկ փող ուզելու դեպքում, ես ոստիկանությանն ասել եմ՝ անմիջապես ձերբակալեք, որովհետև դա ապօրինի ձեռնարկատիրություն է»:  

  • Կիսվել: