հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Հրապարակ». Հունիսից մանկապարտեզների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու

«Հրապարակ». Հունիսից մանկապարտեզների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի կողմից 10 հազար դրամով կենսաթոշակները բարձրացնելու որոշումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե որոշել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել:

Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ արդեն հունիսին մանկապարտեզների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու։ «Բոլորինը նույն չափով է բարձրացել, բայց պետք է շեշտել, որ աշխատակիցները՝ ըստ հաստիքների տարբեր աշխատավարձեր են ստանում։

Այսինքն, բարձրացել է համամասնորեն, նախորդ անգամ՝ 2023-ին, բարձրացվեց ըստ զբաղեցրած հաստիքների` տարբեր, ամենաշատը բարձրացել էր դաստիարակներինը՝ 31 տոկոս, իսկ ամենաքիչը ումը որ բարձրացել էր` 15 տոկոս էր բարձրացել։ Իսկ այս անգամ բոլորինը բարձրացել է աշխատավարձի 20 տոկոսի չափով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: