ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՕՊ–ը 5 ժամում 42 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում․ ՌԴ ՊՆ

ՀՕՊ–ը 5 ժամում 42 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում․ ՌԴ ՊՆ

ՀՕՊ միջոցները հինգ ժամվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 42 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
 
«Մայիսի 23-ին՝ ժամը 9.00-ից մինչև 14.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Պերմի երկրամասի և Ղրիմի Հանրապետության տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

  • Կիսվել: