Հոլանդահայ համայնքը Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է իրականացնում
Նիդեռլանդներում այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Մի խումբ հայեր պաստառներով, որոնց վրա գրված է «Կապիտուլյանտ հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին» գրություններով, Արցախի և ՀՀ-ի դրոշներով բողոքի ակցիա են իրականացնում՝ ներկայացնելով իրենց պահանջները և դժգոհությունները Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն, որտեղ հանդիպումներ են նախատեսվում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեի, Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի, ինչպես նաև Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Այն պահին, երբ Փաշինյանը ժամանեց, բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին բացականչել՝ «թուրք», "Նիկոլ դավաճան" արտահայտությունները։