երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հոդվածը, որը ենթադրում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է մահացու լինել, դարձել է ամենատարածվածը Facebook-ում

Հոդվածը, որը ենթադրում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է մահացու լինել, դարձել է ամենատարածվածը Facebook-ում

ԱՄՆ-ում հունվարից մինչեւ մարտ Facebook-ում տարածված ամենահայտնի հոդվածն այն մասին էր, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է մահաբեր լիներ: Այդ մասին ասվում է սոցցանցի հաշվետվությունում, գրում է Business Insider-ը:

Այս տարի Facebook-ի նկատմամբ առանձնակի ուշարդություն է COVID-19-ի մասին ապատեղեկատվության պատճառով, որը տարածվել էր հարթակում:

Ավելի վաղ այս շաբաթ Facebook-ը հրապարակել էր հաշվետվություն, որում ներկայացվել էր ապրիլից մինչեւ հունիս ամենատարածված կոնտենտը, ինչը հարցեր է առաջացրել, թե ինչու չեն հրապարակվել տարվա առաջին եռամսյակի տվյալները: Առավել տարածված հղումները երկրորդ եռամսյակում հիմնականում սպորտի, բաղադրատոմսերի եւ կենդանիների մասին էին:

The New York Times-ը հայտնել է, որ առաջին եռամսյակի հաշվետվությունը միտումնավոր է թաքցվել բացասական արձագանքից խուսափելու պատճառով:

Facebook-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունն ասել է, որ Ֆլորիդայից բժշկի մասին հոդվածն իսկապե ցույց է տալիս, թե որքան դժվար է բացահայտել ապատեղեկատվությունը:

Facebook-ը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել հրապարակել եռամսյակային հաշվետվությունները հարթակի ամենահայտնի կոնտենտի մասին թափանցիկություն ապահովելու ուղղությամբ ջանքերի շրջանակում:

  • Կիսվել: