երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում

ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հյուսիսում եղանակային անբարենպաստ պայմանների և երկաթուղային գծերի վնասման պատճառով մայիսի 26-ից չեղարկվում են Երևան - Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների ուղերթները:

«Վրաստանի հետ երկաթուղային կապն ընդհատվել է: Ուղևորները գիշերել են «Այրում» կայարանում, առավոտյան ՀԿԵ-ի կողմից նրանց տրամադրվել է նախաճաշ և ավտոբուսներ՝ Երևան տեղափոխվելու համար:

ՀԿԵ - ում ստեղծվել է օպերատիվ շտաբ ՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ։  Մի քանի կայաններ հեղեղվել են, երկաթուղային գիծը վնասվել է։ Թե որքանով է վնասվել երկաթուղային գիծը և երբ կվերականգնվի երթևեկությունը, պարզ կլինի միայն այն բանից հետո, երբ ջուրը կիջնի և հնարավոր կլինի գնահատել ավերածությունների մասշտաբները:

Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։

Տոմսերի վերադարձի վերաբերյալ. այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղերում:

Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ www.railway.am պաշտոնական կայքում։

  • Կիսվել: