ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ-ի Հավայի նահանգում 5,5 հազար ջրհեղեղի պատճառով տարհանման նախազգուշացում է ստացել

ԱՄՆ-ի Հավայի նահանգում 5,5 հազար ջրհեղեղի պատճառով տարհանման նախազգուշացում է ստացել

ԱՄՆ Հավայի նահանգի շուրջ 5500 բնակիչ ջրհեղեղի պատճառով տարհանման վերաբերյալ նախազգուշացում է ստացել, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ Հավայի նահանգում ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, ավերվել են տասնյակ տներ։ Տեղի իշխանությունները հավանական են համարում ստեղծված իրավիճակի հետևանքով 120 տարի առաջ կառուցված ամբարտակի փլուզումը։

Նահանգի ղեկավար Ջոշ Գրինը զգուշացրել է, որ ջրհեղեղի հետևանքով վնասը կարող է կազմել ավելի քան 1 մլրդ դոլար։

  • Կիսվել: