Հիվանդացել են իմ երկու տեղակալները, երկուսն էլ կազդուրվել են. Սուրեն Պապիկյան
Կորոնավիրուսով հիվանդացել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկու փոխնախարարները։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հիվանդանցել են իմ երկու տեղակալները, երկուսն էլ կազդուրվել են և հիմա աշխատանքի մեջ են: Եթե չեմ սխալվում, այս փուլում հիվանդներ պետք է չունենանք»,- հավելեց նա:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Սուրեն Պապիկյանը ևս մեկուսացել էր, սակայն նրա կորոնավիրուսի կրկնակի թեստի արդյունքները բացասական էին։


