հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հիմնանորոգման և վերազինման աշխատանքներ են իրականացվում 70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնում. Ավինյան

Հիմնանորոգման և վերազինման աշխատանքներ են իրականացվում 70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնում. Ավինյան

Վերջին տարիների ընթացքում հիմնանորոգման և վերազինման աշխատանքներ են իրականացվում 70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
«Վերջին երկու տարիների ընթացքում հիմնովին վերանորոգվել և վերազինվել է «Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը:
 
Ձեռք են բերվել բարձր ճշգրտության լազերային և նորագույն ախտորոշիչ սարքեր, թարմացվել են բաժանմունքները, ինչի արդյունքում այսօր ունենք 2 անգամ ավելի շատ բուժում ստացող երևանցիներ և ավելի որակյալ բուժսպասարկում»,-նշել է նա։
 

  • Կիսվել: