ՀՀ-ում ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն նկատվել. Դենգին
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն նկատվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկում: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին Երևանից տեղեկացրել է ռուս սենատոր Վադիմ Դենգինը, որը մասնակցում է քվեարկության դիտարկումներին:
Նա նշել է, որ ընտրություններին հետևում է Երևանում: ՛՛Մարդիկ բավականին ակտիվ գալիս են քվեարկելու, ընտրատեղամասերում ներկայացված են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, քաղաքացիներին հասանելի է թեկնածուների մասին տեղեկությունը՛՛,-նշել է Դենգինը: