ՀՀ-ում թանկացումների մասին՝ ըստ Վիճակագրական կոմիտեի
Հայաստանում ծառայությունների ոլորտում 2025 թ. օգոստոսին 2024 թ. օգոստոսի համեմատ ամենից շատ աճել է մարդատար տրանսպորտի գինը (27,6%–ով): Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Մասնավորապես՝ տրանսպորտի ուղեվարձը նախորդ տարվա համեմատ թանկացել է Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում։
Ըստ կոմիտեի տվյալների` 14,3%–ով աճել են հանգստի կազմակերպման գները, 11,5%–ով` վարսավիրանոցների սպասարկման գները։
Ռեստորաններում և սրճարաններում գներն աճել են 2,4%–ով։
ՀՀ–ում կրթական ծառայությունները թանկացել են 7.8%–ով, բժշկական ծառայությունները՝ 3.2%–ով:


