ՀՀ-ում մոտ 18-20 հազարի կարգի ասիմպտոմ դեպքեր կարող են լինել. վարչապետ
Հայաստանում մոտավորապես 18-20 հազարի կարգի կարող են անսիպտոմ, այսինքն չախտորոշված դեպքեր լինել: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց. ՛՛Սա այն պարագաներն են, երբ մարդիկ իրենք չգիտեն, որևէ կասկած չունեն ինձ նման, որ վարակված են կորոնիրուսով՛՛:
Խոսելով իր ընտանիքի մասին՝ Փաշինյանն ասաց, որ ընտանիքն ամբողջ կազմով վարչապետի կեցավայրում մեկուսացած է, այս պահին ախտանիշներ չունեն, և իր ջերմությունը 36,5 է:
Վարչապետը նշեց. ՛՛Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս որ այնուամանյնիվ դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող հայրենակիցները:
Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ այս պահի դրությամբ փակ է, ռեյդերը շարունակվելու էին և այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը, սակայն որոշում կկայացվի քննարկումների արդյունքում՛՛:


