երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը

«ԵՄ դիտորդական առաքելության ոչ մի պարեկ կրակի թիրախ չի եղել»։ Այս մասին գրված է ԵՄ դիտորդական առաքելության Թվիթերյան միկրոբլոգում։ Այսպիսով առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ խոսնակի քիչ առաջ տեղեկությունը առ այն, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել եվրոպացի դիտորդների ուղղությամբ։ «Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեւանական սահմանային շրջաններում եւ տեղեկացնում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների մասին, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», - գրել են դիտորդները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

  • Կիսվել: