ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել

ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել

«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը կարևորելով Հայաստանի անվտանգության օրհասական հիմնախնդիրները հայտարարում է «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում» թեմայով փորձագիտական հետազոտությունների դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք կվերլուծեն համակարգի ներդրման իրագործելիությունն ու մարտահրավերները Հայաստանում:

Հետազոտության հիմնական խնդիրներն են գնահատել համակարգի ներդրման իրագործելիությունը՝ հաշվի առնելով մեկնարկային պայմաններն ու լոկալ առանձնահատկությունները։ Կներկայացվեն նաև համապարփակ պաշտպանության և անվտանգության մոդելի կիրառման առաջարկություններ՝ շեշտադրելով ռազմական պաշտպանության և ներքին անվտանգության համակարգերի առանցքային բաղադրիչները, ինչպիսիք են պահեստազորի համակարգը, տարածքային պաշտպանության մոդելը, մոբիլիզացիոն մեխանիզմները, ինչպես նաև ռազմական արդյունաբերությունը։

  • Կիսվել: